ԱՄՆ-ը կարող է կենսաբանական զենք կիրառել Ռուսաստանի և Հայաստանի դեմ (տեսանյութ)

США могут применить биологическое оружие против России и Армении

США формируют вокруг России масштабную и дорогостоящую систему закрытых военно-биологических объектов․ Лаборатории построенные на средства Пентагона США действуют на Украине, в Грузии, Армении, Казахстане,  Узбекстане.

В 2016 г. при финансировании «Агенства по уменьшению угроз» МО США в Армении открылись сразу три биологических референс-лабораторий. В 2017 г. планировалось строительство еще трех таких лабораторий.

Несмотря на заявленное США гражданское назначение лабораторий, множество экспертов и специалистов констатируют, что эти лаборатории военного или двойного назначения, там может производиться биологическое оружие, которое может быть использовано против России и ее союзников.

Система лабораторий на постсоветском пространстве позволяет Пентагону решать широкий спектр задач։

  • Собирать информацию (об эндемичных патогенах, средствах борьбы с ними, каналах распространения заболеваний и т.д.), которая потенциально будет иметь ценность для создания нового поколения наступательного биологического оружия (БО). Т.е. оружия избирательного действия, эффективного против России и её союзников или, скажем, расположенных по соседству Ирана и КНР, но контролируемого с точки зрения распространения на Запад.
  • Проводить диверсионные акции, направленные на нанесение ущерба экономике (путём уничтожения поголовий скота, дискредитации продукции на мировых рынках) и человеческому потенциалу других стран (через снижение иммунитета, способности к воспроизводству и т.д.).
  • Лабораторные комплексы за рубежом открывают для американских военных специалистов возможность проводить испытания своих биологических разработок в районах, приближённых к территории потенциальных противников (например, отслеживать вирулентность, пути распространения и другие свойства возбудителей опасных болезней).
  • Обходить правовые ограничения. Заграничные медицинские центры позволяют американским военным проводить биологические манипуляции за пределами национальной территории, не опасаясь протестов собственной общественности и последствий нарушения законодательства США и, конечно, без доступа иностранных инспекций.
  • Получать доступ к результатам советской военно-биологической программы. Среди бывших республик СССР, проигнорировав обеспокоенность российских экспертов, свои коллекции возбудителей опасных болезней в обмен на американскую помощь при создании ЦРЛ в США уже передали Украина, Грузия, Азербайджан и Казахстан. Коллекции являются уникальным интеллектуальным продуктом деятельности советских учёных в течение нескольких десятилетий и позволят американцам продвинуться в своих разработках, а также составить более детальное представление о потенциале России в данной сфере.

   По этой теме и другим сопутствующим вопросам интервью LIVEnews.am с руководителем экспертного совета подкомитета по международному военно-политическому сотрудничеству комитета по обороне и безопасности Совета Федерации РФ Рамиль Латыповым, экспертом международного эпизоотического бюро по оценке деятельности ветеринарных служб и Всемирной ветеринарной ассоциации по борьбе с зоонозными болезнями Григор Григоряном и руководительем информационно-аналитического центра «Луйс» Айк Айвазяном.

 

ԱՄՆ-ը ձևավորում է Ռուսաստանի շուրջ լայնածավալ և թանկ արժողությամբ ռազմակենսաբանական օբյեկտների փակ համակարգ։ ԱՄՆ Պենտագոնի միջոցներով ստեղծված լաբորատորիաները գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում։

2016 թ․ԱՄՆ Պենտագոնի պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ֆինանսավորմամբ Հայաստանում բացվեցին միանգամից երեք կենսաբանական լաբորատորիաներ։ 2017-ին պլանավորված էր կառուցել ևս երեք լաբորատորիաներ։

Չնայած ԱՄՆ հայտարարում է, որ լաբորատորիաները քաղաքացիական նշանակության են, այնուամենայնիվ բազմաթիվ փորձագետներ և մասնագետներ բարձրաձայնում են, որ այդ լաբորատորիաները ռազմական կամ երկակի նշանակություն ունեն, այնտեղ կարող է ստեղծվել կենսաբանական զենք և օգտագործվել Ռուսաստանի և իր դաշնակիցների դեմ։

Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համակարգը թույլ է տալիս Պենտագոնին լուծել խնդիրների լայն շրջանակ․

  • Հավաքել տեղեկատվություն (էնդեմիկ ախտածինների, նրանց դեմ պայքարի միջոցների, հիվանդությունների տարածման խողովակների մասին և այլն), որը արժեքավոր կլինի նոր սերնդի կենսաբանական զենքեր ստեղծելու համար։ Այսինքն ընտրողական ազդեցություն ունեցող զենքեր ստեղծել, Ռուսաստանի և իր դաշնակիցների կամ ասենք Իրանի և ՉԺՀ-ի դեմ պայքարելու համար, բայց վերահսկելի` դեպի Արևմուտք տարածման առումով։
  • Իրականացնել դիվերսիոն գործողություններ, որոնք ուղղված կլինեն տնտեսությանը (անասունների գլխաքանակի ոչնչացում, տեղական արտադրանքի վարկաբեկում միջազգային շուկայում) և մարդկային ներուժին վնաս հասցնելուն (իմունիտետի և վերարտադրողական ֆունկցիայի նվազեցում և այլն)։
  • Լաբորատոր համակարգերը արտերկրում ամերիկյան զինվորականների համար ստեղծում են հնարավորություններ իրենց կենսաբանական մշակումները փորձարկել պոտենցիալ հակառակորդների տարածքների մոտ (օրինակ՝ հետևել վարակվածության աստիճանին, տարածման ճանապարհներին և վտանգավոր հարուցիչների այլ հատկություններին)։
  • Շրջանցել իրավական սահմանափակումները: Բժշկական կենտրոնները արտերկրում թույլ են տալիս ամերիկյան զինվորականներին իրականացնել կենսաբանական մանիպուլյացիաներ իրենց ազգային տարածքից դուրս, չվախենալով սեփական հասարակության բողոքներից և ԱՄՆ օրենսդրության խախտումներից և իհարկե առանց օտարերկրյա ստուգումների հասանելիության։
  • Հասանելի դարձնել սովետական ռազմակենսաբանական ծրագրի արդյունքները։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը, անտեսելով ռուսաստանյան փորձագետների մտահոգությունները, ԿՌԼ (կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիա) ստեղծելու համար ԱՄՆ-ի օգնության դիմաց նրանց փոխանցեցին իրենց վտանգավոր հարուցիչների հավաքածուները։ Այդ հավաքածուները հանդիսանում են տասնամյակների ընթացքում սովետական գիտնականների բացառիկ մտավոր գործունեության արդյունքը և թույլ կտան ԱՄՆ-ին առաջ գնալ իրենց մշակումներում, ինչպես նաև առավել մանրամասն պատկերացում ստանալ այդ ոլորտում Ռուսաստանի ներուժի մասին։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը ՌԴ Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ենթակոմիտեի փորձագիտական խորհրդի ղեկավար Ռամիլ Լատիպովի, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և  «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։