Ինչո՞ւ է վարչապետը միանձնյա ստանձնել Ամուլսարի հանքի շահագործման խնդրի կարգավորումը (տեսանյութ)

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձավ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման խնդրին տնտեսական տեսանկյունից՝ նշելով, որ այսօրվա դրությամբ մեր պետությունը դեռ պատրաստ չէ հրաժարվել հանքարդյունաբերությունից, սակայն այդ ոլորտում պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն։ Հակառակ դեպքում հնարավոր չի լինի խուսափել թե բնապահպանական ու առողջապահական խնդիրներից և թե տնտեսական վնասներից։

Տնտեսագետի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է այսօր վարչապետը ստանձնել կարգավորելու Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը, այն դեպքում, երբ կառավարության իրավասուները՝ համապատասխան նախարարությունների ղեկավարները, խուսափում են պարզաբանումներ ներկայացնելուց, և որքանո՞վ է Քննչական կոմիտեն իրավասու Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմնավորմամբ զբաղվելու։

Մանրամասները՝ տեսանյութում