Հրդեհ Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ (տեսանյութ)

«911» ծառայությունն օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին  ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: