Արթուր Գրիգորյանի և Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներն առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում․ դատախազություն

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարքի մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով։ Այս մասին տեղեկացել ենք ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության վարչության պետ Արևիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից. «Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով»,- գրել է Արևիկ Խաչատրյանը:

Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբա դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի:…

Опубликовано Artur Grigoryan Понедельник, 19 августа 2019 г.