ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ըստ դեսպանությանը տրամադրված տեղեկատվության՝ շինաշխատանքների և եղանակային շոգ պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10․00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։

«Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում,- նշված է հայտարարության մեջ։- Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ»։