Փաշինյան` վախկոտդ, խուսափեցիր ծառայությունից և հետապնդո՞ւմ ես հերոսներին, գլխատո՞ւմ ազգը (տեսանյութ)

Տեղեկատվական պատերազմների ավերիչ ուժն այնքան մեծ է պետությունների վրա, որ, ինչպես մասնագետներն են փաստում, գործը հաճախ չի էլ հասնում բանակների անմիջական բախման։ 20 տարուց ավելի է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տարվում է լրջորեն նախապատրաստված, հեռանկարային տեղեկատվական պատերազմ: Հակահայկական քարոզչությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով․ դրանով անձամբ զբաղվում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Մասնագետներն արձանագրում են՝ Ադրբեջանի կողմից ծավալվող տեղեկատվական պատերազմը մի նոր փուլ է թևակոխել․ վերջերս տեղեկատվություն տարածվեց, թե այդ երկրում նոր թափով սկսել են ուսումնասիրել հայոց պատմությունը, հայ գրականությունը, անգամ սովորում են հայերեն, ուսումնասիրում են մեր տնտեսությունն ու քաղաքականությունը։

Ադրբեջանական քարոզչության մեջ առանձնակի տեղ է գրավում հայկական բանակը. պարբերաբար վարկաբեկիչ նյութեր, ապատեղեկատվություն են շրջանառում հայկական բանակի վերաբերյալ, արժեզրկում մեր հաղթանակները, փորձում սեպ խրել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի միջև, ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են հայաստանցի-ղարաբաղցի արհեստական հակադրումը:

Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր․ այն, որ թշնամին դա պետք է անի՝ հասկանալի է, սակայն անհասկանալի է, որ թշնամու հակահայական քարոզչությանը համահունչ հայտարարություններ են հնչեցվում հե՛նց Հայաստանի իշխանությունների կողմից։

«Թալանչիների բանակ», «կոռուպցիայի մեջ թաթախված բանակ», Արցախում «դավադիր ուժեր» փնտրելու ու նման կարգի հայտարարությունները, որոնց հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, դժվար թե վրիպած լինեն Ադրբեջանի ուշադրությունից․․․

Արդարացի չե՞ն արդյոք այն մասնագետները, որոնք կարծում են, որ նման հայտարարություններն ուղղակիորեն ադրբեջանական քարոզչության շարունակություն են: Փաստն արձանագրող ևս մեկ օրինակ բերենք․ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է որպես քայքայված տնտեսություն ունեցող երկիր, մեկուսացված երկիր, և փոխարենն ստեղծում հզոր, էներգետիկ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանի, այսպես ասած, կերպարը: Եվ ահա այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը «գաղտնազերծում է» մի «փաստաթուղթ», որում, ըստ նրա, իբրև թե գրված է․ «Մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողված է»: Արդյո՞ք ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ չի՞ հաստատում Ադրբեջանի նախագահի խոսքերը Հայաստանի մասին։

Եվ ուրեմն, որքանո՞վ են ներկայիս իշխանությունները մեր երկրի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմին համարժեք պայքար ծավալում, արդյո՞ք մեր ոչ ճիշտ քայլերով, հայտարարություններով ջուր չենք լցնում հակառակորդի ջրաղացին:

Այս հարցերի շուրջ «Մենք»-ի տաղավարում զրուցեցինք գնդապետ, ազատամարտիկ, պատմաբան, հասարակագետ Վոլոդիա Հովհաննիսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում