«Ադրբեջանա-թուրքական տանդեմը պատրաստվում է ռազմական, քարոզչական զենքերն ուղղել Հայաստանի և Արցախի դեմ․ Գևորգ Գևորգյան

Մեր տարածաշրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, որոնք ցավոք ամենևին էլ մեր երկրի օգտին չեն: Մասնավորապես այն, որ Նախիջևանի ինքնավարությունում ակտիվ զորավարժություններ են իրականացնում Թուրքիայի մասնակցությամբ և հովանավորությամբ: Պետք է նկատել, որ 20 հազարանոց զինուժում հրամանատարական անձնակազմի մեծ մասը Թուրքիայի բարձրագույն զինվորական հաստատություններում ուսանած կադրեր են, կան նաև վարձկաններ: Այս ամենի հետ մեկտեղ, սկսել են իրենց զինված ուժերը համալրել նորագույն զինտեխնիկայով, մասնավորապես, 150-200 կմ հեռահարության համազարկային կրակի սպառազինությամբ:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական խոշորագույն նավթային Socar ընկերությունը, որը 3-5 մլդ-ի ներդրումներ է կատարել Թուրքիայում, պատրաստվում է գնել թուրքական Doğan News Agency-ը, որի ցանցի մեջ է մտնում ամենաբարձր ռեյտինգով թուրքական TV-ներ, ռադիո, մամուլ, լրատվական գործակալություններ: Սա կոնկրետ քարոզչական հզոր զենք է դառնալու Ադրբեջանի ձեռքին՝ հակահայկական լոբբինգ անելու համար, և ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջազգային հարթակներում:

Փաստորեն, ադրբեջանա-թուրքական եղբայրությունը իր ռազմական և քարոզչական զենքերը պատրաստում է ուղղել Հայաստանի և Արցախի դեմ, իսկ մեր իշխանությունը զբաղված է մարտական ուղի անցած անձանց վարկաբեկելով, ապրիլայն պատերազմի հանգամանքները քննող խայտառակ հանձնաժողով ստեղծելով, ապազգային տարրերի ակտիվացմամբ, ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանելով, պառակտելով, ստամբուլյան կոնվենցիայի գովքով, համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ, ազգային արժեքների դեմ արշավներով, իսկ վարչապետն էլ՝ վարդագույն ակնոցներով, Սևանում գորտալող տալով:

Ժողովուրդ ջան, լրջանալ է պետք, մենք երկիր կորցնելու իրավունք չունենք, սերունդները մեզ չեն ների…»

Ազատամարտիկ ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Մեր տարածաշրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, որոնք ցավոք ամենևին էլ մեր երկրի օգտին չեն: Մասնավորապես, այն…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Пятница, 2 августа 2019 г.