Մոսկվայում չարտոնված բողոքի ակցիան է անցկացվում. Կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Մոսկվայում՝ Պուշկինի անվան հրապարակում, այսօր իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է անցկացվում, որի մասնակիցներին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել; Այս մասին գրում է meduza.io-ն: Կան բերման ենթարկված առնվազն 33 մարդ:

Ինչպես հայտնի է հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում ՌԴ մայրաքաղաքում: Մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին անցկացված հերթական բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 200 մարդ էր բերման ենթարկվել, ոստիկանությունը մահակներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ: Մի քանի ակտիվիստ կալանվել է:

Մանրամասնությունը՝ տեսանյութում