Թուրք-իրանական հանդիպում

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ թուրք-իրանական համագործակցության ամրապնդման ուղիները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության ուղիները, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման գործընթացների ամրապնդմանը:

Վաեզին եւ Էրդողանն անդրադարձել են նաեւ, Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, Թուրքիայում կայանալիք Աստանայի գործընթացի գագաթնաժողովի, ինպես նաեւ՝ Իրան-Թուրքիա համագործակցության համատեղ հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցերին: