Ինչպես են «Կամք»-ի Գևորգին տարել ոստիկանության բաժանմունք

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ «Կամք» նախաձեռնության կողմից ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող տղաներից Գևորգին տարել են ոստիկանության բաժանմունք:

«Կամք» հ/կ ղեկավար Վահագն Չախալյանը  գտնվում է ոստիկանական բաժանմունքի մոտ. «Այստեղ ոստիկանական ուժեր են կուտակված անհասկանալի ձևով»,- ասել է նա:

Վ. Չախալյանը նաև տեղեկացրել է, թե. «Գևորգին մոտեցել են սադրիչներ ու ներկայացել՝ իբրև լրագրող: Բավականին ագրեսիվ էին, ասում էին՝ լրագրող եմ, բայց թե որտեղից՝ չներկայացան: Սադրիչը զանգահարում, զեկուցում էր ինչ-որ մեկին»: