ԱՄՆ-ը պետք Է դադարի մեկուսացնել իրեն․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ Է արել Վաշինգտոնին՝ դադարեցնել ինքնամեկուսացումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ո՛չ տնտեսական ահաբեկչությունը Չինաստանի եւ Իրանի նկատմամբ, ո՛չ եւս մեկ համաձայնագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալը չեն փոխի տեղաշարժերը գլոբալ առեւտրում եւ ուժերի հարաբերակցությունը: ԱՄՆ-ը պետք Է դադարի մեկուսացնել իրեն եւ ադապտացվի նոր գլոբալ իրականությանը»,-գրել Է նախարար Զարիֆն իր պաշտոնական Twitter-օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: