Բակո Սահակյանը մասնակցել է ԱՀ ԱԱԾ նիստին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին այցելել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել գերատեսչության 2019 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Լսելով ծառայության տնօրենի, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները՝ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ: