Թույլ չեմ տալու Նիկոլն իր գունավոր թիմով հասնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը (տեսանյութ)

Հայաստանի իշխանություններն իրականացնում են ժողովուրդների կործանման Ալեն Դալեսի ծրագիրը։ Խոսքը ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենի մասին է։ Եթե փաշինյանական իշխանությունը փորձի վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչին անհամբեր սպասում են արվամոլները, ուրիշ այլասերվածներ, նրանց «իրավունքների» սորոսական և այլ պաշտպանները, ապա մեր ժողովուրդն իր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության, դրանցով որոշվող իր ինքնության պահպանման համար ոտքի է կանգնելու ու մղելու է մի նոր գոյամարտ․․․

Ստամբուլյան կոնվենցիան մեր պետության անվտանգությանն է սպառնում։ Գնանք պայքարենք մեր պետության, մեր երեխաների  համար, ոչ թե մեծանա իմ տղա թոռը, հետո հանկարծ գնա, ուրիշ տղու հետ ամուսնանա, ես ավելի լավ է, մեռնեմ այսօր, իսկ եթե ես չմեռնեմ, թող մեռնեն այսօրվա ղեկավարները, որ այդպիսի բան են որոշել անել։ Երբ պահը գա, ժողովուրդը կանգնի, կաթողիկոսն էլ կանգնի մեր կողքին, դուք կտեսնեք, որ ազգային անվտանգությունն էլ, ոստիկանությունն էլ կգան կկանգնեն մեր կողքին, ու այն ժամանակ կտեսնեն, որ սուպերվարչապետը մերկ է, մենք կհաղթենք և ոչ մի կոնվենցիա էլ չի վավերացվի։ Այս ամենի մասին LIVEnews.am կայքի տաղավարում ասաց «Հայկանդուխտ» ավանդապաշտ- ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը։

«Այն ժամանակ, երբ որ սկսեցին մեր այդ կամարների տակ, «դալաններում» գույնզգույն ներկել, արդեն երևում էր, որ գունավորները գալիս են, հենց այն ժամանակ, երբ որ Ազգային ժողովում այն «ֆակելները» Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը բացեցին, արդեն այդտեղից պարզ էր, որ գունավորներն են գալու»,- ասաց «Հայկանդուխտ»-ի ղեկավարը և հավելեց, որ ժողովուրդն այդտեղից պետք է գլխի ընկներ․․․

Արմենուհի Ղազարյանը նույնպես կտրականորեն մերժում է միմյանց հետ երկու կնոջ կամ երկու տղամարդու ամուսնությունը, նրանց միությանն իրավական կարգավիճակ տալը, ընտանիք համարելը, այլասերվածների միջոցով ասպարեզ եկած երրորդ սեռին առնչվող իրավական ամրագրումները, նրանց երեխա որդեգրելու իրավունք տալը և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում