ՀՀ ՊՆ-ը ծառայողական քննություն է նշանակել սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով

Անթույլատրելի վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և հավելել․«Մեղավորների միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»։