Չմոռանանք, որ Փաշինյանը հասարակությունից քվե է խնդրել՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար

Այսօր նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Այսօր նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մարզային ներդրումային ֆորումների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ստանալու համար:

Մասնավորապես՝ շուրջ 6 մարզում իրականացվել է այդ ֆորումները և մեզ հետաքրքրում է՝

  1. Ֆորումների ընթացքում պետբյուջեից ինչքա՞ն ֆինանսավորում է հատկացվել մարզային ֆորումները կազմակերպելու համար:
  2. Արդյո՞ք կա հստակեցված պատկեր, թե ֆորումներից հետո ինչ ներդրումային ծրագրեր են իրագործվել, արդյո՞ք գործադիրը ունի պայմանավորվածություններ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ՝ նոր ներդրումների մասով։

Եկեք չմոռանանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերյան ընտրություններին հասարակությունից քվե է խնդրել՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:

Կառավարության պատասխանից հետո առավել մանրամասն կանդրադառնամ այս հարցին:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մարզային ներդրումային ֆորումների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն…

Опубликовано Աղվան Պողոսյան Вторник, 30 июля 2019 г.