Ազդեցության գործակալները թիրախավորել են ազգային անվտանգությունը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հուլիս 16-ի հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Որոշման համաձայն՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են Կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետների), ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը, ԶՈՒ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ուՊաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, ԿԲ նախագահը, ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։

Անհրաժե՞շտ է արդյոք այժմ ունենալ ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթուղթ, ովքե՞ր են մշակելու և պատրաստելու այդ փաստաթուղթը, ի՞նչ է նշանակում այդ փաստաթղթում ներառել ժողովրդավարության ընդլայնումը։

Ի՞նչ նպատակ էր հետապնդում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունները հայկական կողմի համար գնահատել որպես պարտություն, ինչպե՞ս կարող է այդ հայտարարությունը օգտագործել ադրբեջանական կողմը։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը պատմաբան, ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական  Դավիթ Ջամալյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում