Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը, բացի իրավական կոնտեքստից, ունի նաև քաղաքական բաղադրիչ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը, բացի իրավական կոնտեքստից, ունի նաև քաղաքական բաղադրիչ: Ի՞նչ է արել դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Արցախի երկու նախագահների միջնորդությամբ ազատ է արձակել Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ստացվում է մի պատկեր, որում դատավոր Դավիթ Գրիգորյանը ուղղակի ձևով ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Թե իրավական առումով ի՞նչ ընթացակարգեր գոյություն ունեն չճանաչված պետության ղեկավարների միջնորդությունը բավարարելու համար, դա արդեն կարծում եմ համապատասխան մասնագետների գործն է: Դատավոր Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելով՝ Հայաստանում արդեն իսկ պետական մակարդակով կասկածի տակ են դնում Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Տպավորություն է, որ մեզանում պետական մակարդակով տարվում է հակահայկան ու պրոադրբեջանական գործընթաց: Քանի ուշ չէ, դեմը պետք է առնել:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը, բացի իրավական կոնտեքստից, ունի նաև քաղաքական բաղադրիչ: Ի՞նչ է արել դատավոր…

Опубликовано Աղվան Պողոսյան Понедельник, 29 июля 2019 г.