Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անգամ փորձը կդառնա այս իշխանությունների վերջը (տեսանյութ)

Որպես ՀՀ քաղաքացի, պնդում եմ ու շարունակելու եմ պնդել, որ Ստամբուլյան  կոնվենցիան միտում ունի պղծություններ և այլասերվածություններ տարածել քրիստոնեկան մեր երկրում։ LIVEnews.am կայքի տաղավարում այս մասին ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Ստամբուլյան կոնվենցիայի պաշտոնական լրիվ անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա, առաջին հայացքից դրական տպավորություն է ստեղծում դրա նպատակների վերաբերյալ, որովհետև նորմալ բանականություն ունեցող յուրաքանչյուր մարդ դեմ է բռնությանը՝ թե ընտանիքում, թե դրսում, թե աշխատանքի վայրում, բայց, ըստ Արման Ղուկասյանի, «երբ խորանում ես և ընթերցում ես կոնվենցիան, նաև խորանում ես և ընթերցում ես այդ կոնվենցիային կից բացատրական զեկույցը, շատ հարցեր դառնում են արդեն ավելի պարզ»։

«Ես պնդում եմ, որ այնտեղ (Ստամբուլյան կոնվենցիայում) փորձում են երեխաների և կանանց պաշտպանության ֆոնի տակ ամրապնդել ԼԳԲՏ հանրության (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների․- ծանոթագրումները՝ խմբագրությանը) իրավունքները,- ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը և քիչ հետո հավելեց․- այն իշխանությունը, որն ուժ կտա Ստամբուլյան կոնվենցիան, ես վստահ եմ, որ մեկ օր անգամ չի մնա իշխանության ղեկին, այդ իշխանությունը դատապարտված է»։

Արման Ղուկասյանը վստահություն հայտնեց, որ Ստամբուլյան կոնվենցիան չի կարող վավերացվել, և որ մեր հասարակությունը դրան դեմ է կանգնելու:

Մանրամասները՝ տեսանյութում