Հակառակորդի կրակից վիրավորված կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում

Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ նախօրեին հակառակորդի սադրիչ գործողությունների պատճառով Վլադիմիր Հայկազի Օսիպյանը ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք ստանալով՝ տեղափոխվել էր Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ։