Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրաբերել հայ ականավոր գրողի ձեռագրերի արխիվը

Հուլիսի 24-ին Կոստան Զարյանի ժառանգները Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեցին հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը: Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութը։

Նշենք նաև, որ այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին:

Մաշտոցի անվան Մատենադարանի ֆեյսբուքյան էջից

For English look nextНа русском смотрите далееՀուլիսի 24-ին Կոստան Զարյանի ժառանգները Մաշտոցյան #Մատենադարան/ին…

Опубликовано Մատենադարան — Matenadaran Суббота, 27 июля 2019 г.