Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի մահացու վիրավորման դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն

Հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա. Բուլղադարյանը մահացել է:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: