Համբուրգի գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Համբուրգի գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:

ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկացմամբ, միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: