Փաշինյանական իշխանությունն արդեն հաստատում է, որ այլասերվածների երազած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մտադրություն ունի

Փաշինյանական իշխանությունն արդեն հաստատում է, որ չնայած Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ հասարակության իրազեկ հատվածի (բացառությամբ ԼԳԲՏ անձանց և նրանց «իրավունքների» սորոսական և այլ պաշտպանների) խիստ քննադատական, մերժողական վերաբերմունքին, նրանց կամքն անտեսելով, արհամարհելով, մտադիր է առաջիկայում սկսել գոմիկների և մյուս այլասերվածների երազած, նրանց ձեռնտու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և Հայաստանի կողմից ընդունման ընթացակարգ:

Սկզբում նաև գոմիկների և մյուս այլասերվածների իրավունքները պաշտպանելու իր և իր իշխանության մտադրության մասին («Մենք պատրաստվում ենք Հայաստանի Հանրապետության  բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, բոլոր քաղաքացիների»), ինչպես նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ ցանկացած խտրականություն բացառելու օգտին 2019թ. մայիսի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց հենց ինքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով դեռ այն ժամանակ անուղղակիորեն հասկացնելով իր դիրքորոշումը Ստամբուլյան կոնվենցիայի ու դրա վավերացման խնդրի առնչությամբ:

Զարմանալի զուգադիպությամբ կամ Փաշինյանի հետ կարծես պայմանավորված լինելով, հենց նույն օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, կառավարության անդամներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր (այսինքն՝ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների) օրակարգում է։ Փաշինյանական կադրերից Բաթոյանն այդ մասին ասել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ:

Այնուհետ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կամ փաշինյանական կառավարության ևս մեկ անդամ՝ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը, դարձյալ «սորոսական կադր», ընդ որում, 1991թ. ծնված ու Հայոց բանակում ծառայելուց կասկածելիորեն ազատված մի երիտասարդ, որն իր տված հարցազրույցներից մեկում Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նույնպես համարել է հրատապ:

Այս ընթացքում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առավել ակտիվ քարոզչությամբ են հանդես եկել Ազգային ժողովի իշխանական և իշխող «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, ինչպես, օրինակ, Գայանե Աբրահամյանը, Սոս Ավետիսյանը, Մարիա Կարապետյանը, որոնք ֆինանսավորվում, համենայն դեպս, ոչ վաղ անցյալում ֆինանսավորվել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության, այսինքն` վատահամբավ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի կողմից: Հիշյալ պատգամավորներից վերջինը հրապարակավ հայտարարել է` «Ստամբուլյան կոնվեցիան դեռևս չկա օրակարգում, բայց հնարավոր է, որ լինի» (նկատի ունի ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը):

Ի վերջո, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հակառակ հանրային քննադատությանը, Ստամբուլյան կոնվենցիայի (հայտնի է նաև կոնվենցիայի բուն նպատակները թաքցնող մոլորեցուցիչ անվանմամբ` «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) և դրա վավերացման սահմանադրական հետևանքների առնչությամբ հատուկ կարծիք ստանալու նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողովին: Վերոնշյալ դիմումի մասին հայտնում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքը: Ուշագրավ է, որ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքն այդ մասին լռում է: Այնուհանդերձ, արդարադատության նախարարն իր ֆեյսբուքյան էջում երեկ կատարել է հետևյալ գրառումը.

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին‰ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»:

ՀՀ արդարադատության նախարարի (կառավարության անդամի) կողմից արդեն միանգամայն գործնական բնույթ ունեցող այս քայլը հուշում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկայում սկսել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց, այն մտցնել խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգ, եթե, իհարկե, չվախենա հանրության բուռն և իր համար, հնարավոր է, ճակատագրական հետևանքներ ունեցող ընդվզումից:

Թե ՀՀ արդարադատության նախարարը կամ նախարարությունը որոշակի ի՞նչ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, մեզ ու մեր հանրությանը հայտնի չէ: Եթե միակ հարցն այն է, թե ՀՀ Սահմանադրության տեսանկյունից կոնվենցիայի վավերացումն ի՞նչ ազդեցություն կունենա կամ կարող է ունենալ, ապա պետք է ճշտել, թե ինչի՞ նկատմամբ կամ ինչի վրա ազդեցություն… Եթե Սահմանադրության, ապա Սահմանադրությունը, որպես մայր օրենք, իրավական ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Ստամբուլյան կամ ցանկացած այլ կոնվենցիա, հետևաբար Ստամբուլյան կոնվենցիան չի կարող փոփոխել Սահմանադրության այս կամ այն հոդվածը, Սահմանադրության մեջ ինչ-որ նոր նորմ ավելացնել, սակայն կարող է ազդել նրա առանձին հոդվածների, դրույթների վտանգավոր ու մեր ազգային ու քրիստոնեական արժեհամակարգին հակասող մեկնաբանության առումով, ինչն անթույլատրելի է:

Տրամաբանությունը հուշում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում շահագրգռված, դրան ձգտող ՀՀ արդարադատության նախարարը նշված կոնվենցիային առնչվող հարցով չէր դիմի Վենետիկի հանձնաժողով, եթե համոզված կամ հիշյալ հանձնաժողովից նախապես տեղեկացված (միգուցե և հանձնաժողովի հետ պայմանավորված…) չլիներ, որ հանձնաժողովի հատուկ կամ պաշտոնական կարծիքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին է լինելու:

Ինչպես հայտնի է, Ստամբուլյան կոնվենցիայի հակասահմանադրական լինելու, ՀՀ Սահմանադրության առանձին հոդվածների, դրույթների հակասելու վերաբերյալ վերջերս հրապարակավ ու փաստարկված կերպով հանդես եկան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը և ուրիշներ:

Բացառված չէ, որ Ռուստամ Բադասյանը հեղինակավոր իրավաբանների վերոնշյալ կարծիքին, ներկայացրած փաստարկներին ինչ-որ հակակշիռ գտնելու համար է դիմել Վենետիկի հանձնաժողով: Եթե դա իրոք այդպես է, և եթե Վենետիկի հանձնաժողովն իր պաշտոնական կարծիքում նշի նաև, թե Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ապա նախապես ընդգծենք, որ դա ընդամենը հիշյսլ հանձնաժողովի կարծիքը կլինի, Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրական լինել-չլինելու հարցը սոսկ խորհրդատվական մարմին հանդիսացող նշված հանձնաժողովի որոշելիքը չէ, այդ իրավասությունը միմիայն ՀՀ Սահմանադրական դատարանն ունի, որը Վենետիկի հանձնաժողովի ցանկացած կարծիքի դեպքում չպետք է կաշկանդվի դրանով:

 

Արթուր Հովհաննիսյան