Ջիվան Ղահրամանյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանի համաձայն ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։

Արցախի ոստիկանությունից տեղեկացրել են, որ հուլիսի 27-ին անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացնելով նորանշանակ վարչության պետին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը համոզմունք հայտնել է, որ Ջիվան Ղահրամանյանի մասնագիտական և կազմակերպչական հմտությունները կնպաստեն անձնագրային և վիզաների վարչության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելու ու այդ կերպ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը ամրապնդելուն։