Սիրիայում 10 օրում ավելի քան 450 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում 10 օրում ավելի քան 450 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 103-ը զոհվել է Իդլիբի և Հալեպի շրջաններում օդային հարվածների հետևանքով:

Այս մասին  տեղեկացրել է Tert.am-ը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթին հղումով:

«Չնայած իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ զգուշավորության սկզբունքները հարգելու ՄԱԿ-ի բազմաթիվ կոչերին՝ վերջերս կառավարության և դրա դաշնակիցների կողմից շարունակվում է բժշկական հաստատությունների, դպրոցների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ տեղացող անխնա օդային հարվածների շարքը: Դրանք քաղաքացիական օբյեկտներ են և, հաշվի առնելով նման հարձակումների կրկնվող սխեմաները, խիստ անհավանական է, որ դրանք պատահական բնույթ կրեն»,- ասել է հանձնակատարը:

Բաչելեթը հիշեցրել է, որ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները պատերազմական հանցանք են համարվում, և մեղավորներին պետք է պատժել:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ից ի վեր: