Ապազգային մարտնչող տգիտությունը և հակահայկական տխմարությունը

Ապազգային մարտնչող տգիտությունը և հակահայկական տխմարությունն ունի բազմաթիվ երանգներ։

Ոմանք ծաղրում են հայկական ավանդույթները`վերագրելով մեզ այնպիսի արարքներ, որոնք իսկական հայկական ավանդույթների հետ աղերս չունեն։

Ոմանք փորձում են սերմանել ժողովրդի մեջ կեղծ «հակամիլիտարիստական» գաղափարներ` փաստացի աշխատելով այն ուղղությամբ, որ մեզ դարձնեն սուտի «խաղաղասեր»` ներկայացնելով մեր` հանուն մեր ազատության և Հայրենիքի պայքարելու վճռականությունը, որպես «ագրեսիվ և պրիմիտիվ» հասարակության վարքագիծ։

Ոմանք էլ, արդեն տևական ժամանակ մանրակրկիտ զբաղված են Հայոց Սուրբ Եկեղեցու վարկաբեկմամբ։ Օրինակ` այսօր դրանցից մեկը, արտահայտեց մի միտք, որի իմաստն այն է, թե Հայոց բանակին պետք չեն հոգևոր հայրեր, և հոգևորականների դերն իրեն համար անհասկանալի է։ Ես բնավ նպատակ չունեմ այսպիսի մտքեր արտահայտող անձնավորությանը վիրավորել, բայց, կներեք… այսպիսի մտքեր արտահայտողը կամ մտավոր անմեղսունակ է, կամ բացահայտ թշնամի, կամ երկու որակավորումները` համատեղ։

Ես, իհարկե, սպասում էի, որ այս խառը իրավիճակում պետք է ակտիվանան զանազան ապազգային էլեմենտներ, բայց որ սրանք այնքան «կանջատվեն», որ բաց և անթաքույց ապազգային պրոպագանդա կսկսեն վարել… ես չէի սպասում (չնայած ինչո՞ւ եմ զարմանում, սրանք շուտվանից արդեն բացահայտ գործում են Հայաստանում) ։

Մի խոսքով, ժողովուրդ ջան, իմացեք մի բան․ մենք շրջապատված ենք վայրենի թշնամիներով, և մեր միակ փրկությունը ազգային ինքնապաշտպանության գաղափարի շուրջ հիմնված խելացի տնտեսական և հետևողական միլիտարիստական քաղաքականությունն է:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ապազգային մարտնչող տգիտությունը և հակահայկական տխմարությունն ունի բազմաթիվ երանգներ։ Ոմանք ծաղրում են հայկական…

Опубликовано Arman Abovyan Пятница, 26 июля 2019 г.