«Վերելք»․Հայոց պետության անկման պատճառները, հյուրը՝ Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն այն կարծիքին է, 4-րդ դարի վերջը և 5-րդ դարի սկիզբը շրջադարձային է եղել մեր պատմության համար: Ձախողվել է քրիստոնեական պետական համակարգի վերակերպման գործընթացը, որի հետևանքով տեղի է ունեցել պետության առաջին խոշոր տրոհումը, ինչն էլ հանգեցրել է պետականության թուլացմանը և, ի վերջո, անկմանը:
Այդ դարերում կարևորագույն խնդիր էր հելլենիզմից ժառանգած քաղաքական մտքի և քրիստոնեության հաշտեցումը, որը, ցավոք, տեղի չունեցավ, այլ եղավ բախում:
Գարեգին Պետրոսյանը ներկայացնում է այդ բախման փուլերը։ Նա կարծում է, որ համանման խնդիր այսօր էլ կա։

Մանրամասները՝ տեսանյութում