Հայաստանում արդեն ապաստան են ստացել սեռափոխված զույգեր տարբեր երկրներից (տեսանյութ)

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում անդրադարձավ օրերս Հյուսիսային պողոտայում տրանսգենդեր անձանց մասնակցությամբ միջադեպին, որի ժամանակ, դատելով հրապարակված տեսանյութերից, միասեռականները քաղաքացիների նկատմամբ բավականին հարձակողական պահվածք էին դրսևորել և վիրավորել նրանց, անգամ փորձել էին գործի դնել էլեկտրաշոկը։ Ըստ Հայկ Այվազյանի՝ միասեռականները սադրում են, որպեսզի պարարտ հող ստեղծեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։

Նա հիշեցրեց, որ նմանատիպ գործողություն 2018թ․ օգոստոսի 3-ին իրականացվել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, երբ մի խումբ ԼԳԲՏ անձինք սադրանք էին հրահրել, գյուղի երեխաների շրջանում փորձել էին իրականացնել միասեռականության քարոզ, վիրավորել էին գյուղի բնակիչներին։ Եվ այդ միջադեպից ընդամենը 1 օր անց, չսպասելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության արդյունքներին, հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը`ԼԳԲՏ այդ անձանց ներկայացնելով որպես զոհ, իսկ գյուղի բնակիչներին՝ հանցագործ։

Անդրադառնալով երեկ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ թեժ քննարկումների մասին մեկնաբանությանը, բանախոսը հիշեցրեց, որ 2017թ․ դեկտեմբերին, երբ ընդունվեց կոնվենցիայի մոդել համարվող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը,  իրենք նույն ջանասիրությամբ պայքարում էին այդ օրենքի խնդրահարույց դրույթների դեմ և հասան նրան, որ այն գոնե որոշակի վերափոխումների ենթարկվեց։

Ստամբուլյան կոնվենցիան պարտադրում է նաև ապաստան տալ Հայաստան ներթափանցած բռնության ենթարկված կանանց, այդ թվում սեռափոխված «կանանց»։ Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ կոնվենցիան դեռ չվավերացրած, արդեն իսկ Հայաստանում տարբեր երկրներից սեռափոխված զույգեր են ժամանել և ապաստանել։

Մանրամասները՝ տեսանյութում