Հետախուզական զեկույց` Ասորեստանից Վանի թագավորություն ներթափանցած լրտեսների վնասազերծման մասին

Նկարում պատկերված է ուրարտական շրջանի (մ.թ.ա. 7-րդ դար) սեպագիր արձանագրություն: Այն հայկական պետության անվտանգությանը վերաբերող ժամանակակիցներիս հայտնի ամենահին արձանագրությունն է: Տեքստի բովանդակության վերծանումից պարզվել է, որ դա հետախուզական զեկույց է` թշնամական Ասորեստանից Վանի թագավորություն ներթափանցած լրտեսների վնասազերծման մասին: Դա վկայում է այն մասին, որ դեռևս Վանի (Ուրարտու) հայկական թագավորության ժամանակ հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Արձանագրությունում ասվում է.

«Հետախուզական զեկույց Թեյշեբայինի կուսակալին Ինուշշիլի Ուրմեից: Վնասազերծվել է լրտեսության մեջ կասկածվող երկու մարդ՝ Խալդիպուրա և Ուրադի անուններով: Արքային է ուղարկվել զանազան իրերով բեռը: Ժամանել է 5 մարդ, որոնք ծառայում են ոմն Ցիպայի: Ինքը՝ Ցիպան, ուղարկվել է արքայի մոտ, որտեղ ճշմարտացի ցուցմունքներ է տվել»:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջից

Լրտեսների վնասազերծում Վանի թագավորության տարածքում ⬇#ԱԱԾ#թանգարանՆկարում պատկերված է ուրարտական շրջանի (մ.թ.ա. 7-րդ…

Опубликовано ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Четверг, 25 июля 2019 г.