Վերջին տարում մամուլի դեմ այնքան դատական հայց է ներկայացվել, որքան 2010-2014 թթ․` հետապնդո՞ւմ է, վրեժխնդրությո՞ւն․․․ (տեսանյութ)

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը LIVEnews.am «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին (այն ուժի մեջ է մտել 2003թ. նոյեմբերի 15-ին և մինչև օրս, այսինքն 16 տարի անփոփոխ է մնացել), ասաց, որ մենք նոր օրենքի անհրաժեշտություն ունենք։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018թ. մայիսից մինչև 2019թ. հունիս ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում, ինչը հավասար է 2010թ․զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման ընդունման հաջորդող 5 տարիների տվյալներին։ Շուշան Դոյդոյանն ասաց, որ մի քանի պատճառներ են նպաստել դրան։ Բայց հիմնականը հեղափոխությունից հետո երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի արտացոլումն է մամուլում։ Այսինքն՝ այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, տեղափոխվել է նաև լրատվական դաշտ։

Մանրամասները՝ տեսանյութում