CNN-ը Երևանը ներառել է եվրոպական ամենագեղեցիկ քաղաքների ցանկում

Ամերիկյան CNN-ը մայրաքաղաք Երևանը ներկայացրել է, եվրոպական քսան ամենագեղեցիկ քաղաքների ցանկում, որոնք հանիրավի անտեսված են զբոսաշրջիկների կողմից:

Նշվում է, որ Երևանի պատմությունն ավելի քան 2800 տարեկան է, քաղաքում զգացվում է անցյալի շունչը, բայց զբոսաշրջիկների մեծ հոսքեր չկան։

Ըստ CNN-ի՝ քաղաքի կենտրոնը խորհրդային շրջանի նրբաճաշակ շինությունների և հսկայական շենքերի համադրություն է։

Այցելուները կարող են ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու պատմությանը, ինչպես նաև այցելել Էրեբունի պատմահնագիտական թանգարան, որտեղ ներկայացված են մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված Էրեբունի ամրոցի մշակույթը և պատմությունը:

Նշենք, որ գեղեցիկ քաղաքների ցանկում նշված են Մինսկը, Բեռնը, Թբիլիսին, Անտվերպենը,Սարաևոն, Հաագան, Մալմեն, Վրոցլավը, Դեբրեցենը