Բագրատաշենի անցակետում կադրային խնդիրներ կան (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց․«Երեկ այցելելով Բագրատաշենի սահմանային անցակետ՝ նայել ենք ինչպես սահմանային, այնպես էլ մաքսային հսկողության պրոցեսներին»։

«Խոշոր թերություններ գործառույթների առումով չկան, կան կադրային խնդիրներ: Նաև ունենք որոշակի տեխնիկական հնարավորություններ ավելացնելու հարց, որը գործարկվել է մեր կողմից»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ պարզաբանելով, որ մրցույթը հայտարարված է, առաջիկայում որոշակի շենքային հարմարություններ կլինեն, նաև անցակետում կավելանա 4-5 աշխատող:

Մանրամասները՝ տեսանյութում