Քաղաքապետարանի դեմ հայց կներկայացվի ոչ պատշաճ տրանսպորտի համար (տեսանյութ)

Միկրոավտոբուսներով ընդամենը 13 ուղևոր է թույլատրվում տեղափոխել, այնինչ պիկ ժամերին մինչև 32 հոգի է երթևեկում դրանցով, ինչը հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը մարդու իրավունքների խախտում է համարում։ Տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 4-րդ գլխում նշված է, որ տրանսպորտային միջոցը պետք է ունենա սերտիֆիկատ և համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային և պետական ստանդարտներին: Բայց քանիցս բոլոր այդ պահանջները խախտվում են։ Սոնա Աղեկյանը նշեց, որ բազմաթիվ դիմումներ ունեն հանրային տրանսպորտից օգտվող դժգոհ քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարումների ու օրենքի խախտումների մասին։ Ուստի իրենք որոշել են դատական հայց ներկայացնել քաղաքային իշխանությունների դեմ՝ որպես վերահսկող կառույցի, որը զլանում է իր պարտականություններում։

Մանրամասները՝ տեսանյութում