Չտրվե՛լ լգբտ անձանց սադրանքներին․ հայտարարություն

«Ազատագրում» շարժման նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է ԼԳԲՏ անձանց մասնակցությամբ վերջին շրջանում հաճախակի դարձած սադրիչ միջադեպերին, կոչ անելով՝ լինել զգոն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ բախումներից։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

Հարգելի հայրենակիցներ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել պղծված ԼԳԲՏ անձանց մասնակցությամբ սադրիչ միջադեպերը ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնց ընթացքում սույն անձիք դրսևորել են ագրեսիվ պահվածք, կիրառել են ֆիզիկական բռնություն, հնչեցրել են բռնության կոչեր և վիրավորական արտահայտություններ քաղաքացիների և իրենց ծառայողական պարտականությունները իրականացնող ոստիկանների հասցեին։

Վերջին նման սադրանքը տրանսգենդեր անձանց մասնակցությամբ օրեր առաջ գրանցվել է Երևանի Հյուսիսային պողոտայում, երբ այդ պղծվածները վիրավորել էին քաղաքացիներին և փորձել էին գործի դնել իրենց ձեռքի տակ գտնվող էլեկտրոշոկը։

Զանգվածային լրատվության մի շարք միջոցներից հայտնի է դարձել, որ ԼԳԲՏ անձիք որոշել են իրենց հավաքների վայր դարձնել Երևանի Հյուսիսային պողոտան։

Նմանատիպ գործողություն 2018թ․ օգոստոսի 3-ին իրականացվել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, երբ մի խումբ ԼԳԲՏ անձիք սադրանք էին հրահրել, գյուղի երեխաների շրջանում փորձել էին իրականացնել միասեռականության քարոզ, վիրավորել էին գյուղի բնակիչներին։ Եվ այդ միջադեպից ընդամենը 1 օր անց, չսպասելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության արդյունքներին, հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` ԼԳԲՏ այդ անձանց ներկայացնելով որպես զոհ, իսկ գյուղի բնակիչներին՝ հանցագործ։

2019թ․ ապրիլի 5-ին, իշխող «Իմ քայլը» դաշինքի որոշ պատգամավորների մասնակցությամբ, կազմակերպվել էր սադրանք ՀՀ Ազգային ժողովում՝ երբ ԱԺ ամբիոնից ելույթ էր ունեցել տրանսգենդեր՝ սեռափոխ անձ, ինչը առաջացրել էր հայ հանրության արդարացի վրդովմունքը։

Բողոքի ակցիայից մեկ օր անց Եվրամիությունը հայտարարություն տարածեց՝ հորդորելով դատապարտել ատելության խոսքը, և կոչ արեց իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր ու քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ։

Վերջին շրջանում պղծված ԼԳԲՏԻ անձանց նման ագրեսիվ պահվածքը մենք գնահատում ենք որպես հատուկ օպերացիա՝ կազմակերպված ՀՀ-ում այդ անձանց շահերը պաշտպանող, նրանց ֆինանսավորող և հովանավորող արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների, ԵՄ-ի և նրանց կամակատարների կողմից, որի նպատակն է ԼԳԲՏ անձանց կողմից ՀՀ որոշ քաղաքացիների նկատմամբ սադրանքն ու բռնության կիրառումը, որից հետո այդ անձիք շատ արագ այդ դեսպանությունների և ԵՄ-ի կողմից կներկայացվեն որպես բռնության զոհեր, որոնց պաշտպանության համար անհրաժեշտ կհամարեն ԼԳԲՏ անձանց «իրավունքների պաշտպանությանն» ուղղված օրենքների ընդունումը, այլ սեռական կողմնորշման հիմքով խտրականության քրեականացումը, և, որ ամենակարևորն է, ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։

Կոչ ենք անում մեր հայրենակցիներին լինել զգոն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ բախումներից։

«Ազատագրում» շարժման նախաձեռնող խումբ