«Վերելք»․ Ինչպես հաղթահարել ճահիճը (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը մեր ժողովրդին բաժանում է երկու մասի՝ իրատեսներ, ովքեր հիասթափության մեջ են, քանի որ նոր իշխանությունները չեն կատարում իրենց խոստումները, բացի դրանից տեսնում են պետությանն ուղղված վտանգ, քանի որ տարատեսակ այլասերումներ են ներթափանցում մեր հասարակություն, ժողովրդին չեն պատրաստում ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմակայելուն, ժողովրդավարության փոխարեն երկրում միահեծան իշխանություն է։

Երկրորդ մասը «քաղաքական հավատացյալներն» են, ովքեր հավատում են նոր իշխանություններին, այդպես էլ չունենալով այդ հավատի իրական հիմնավորումներ։
Պեպանյանն ահազանգ է հնչեցնում, որ իրատեսները, ինչպես նախորդող ժամանակաշրջանում, այս անգամ էլ ամբողջությամբ կտրվեն իշխանությանը կոշտ քննադատելուն, և այդպես էլ իրավիճակի հիմնարար վերլուծություններ չեն կատարվի, առկա քաոսից ազատվելու ուղի չի գտնվի, իսկ դա կհանգեցնի ներկա ճահճի մշտագոյության։
Պեպանյանը հայտնում է, որ փոփոխություն է կատարվելու «Վերելքի»  քաղաքականության մեջ և հիմնական ուշադրությունը դարձվելու է  ժողովրդի իրատես հատվածի հետ իրավիճակից ելքի փնտրտուքին, մտահոգ քաղաքացիների ինքնակազմակերպմանը։

Մանրամասները՝ տեսանյութում