Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննության վերաբերյալ որոշումը և մերժել դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի:

Հիշեցնենք, որ 2018 թ․ հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: