Իրանում խոստացել են ոչնչացնել ամերիկյան անօդաչու սարքերը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է, որ երկրի զինված ուժերը կոչնչացնեն Իրանի երկնքում հայտնված ամերիկյան բոլոր անօդաչու սարքերը, եթե դրանք կրկին խախտեն երկրի օդային տարածքը: Հաղորդում է Reuters գործակալությունը:

«Նրանք համարժեք պատասխան կստանան»,- հավելել է Ռուհանին:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի կազմում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցի մոտակայքում խոցել էր ամերիկյան անօդաչու սարք: