ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնագրի դրույթների քննարկման և լրամշակման նպատակով հուլիսի 23-ին ՌԴ է մեկնել ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։