Ո՞վ է պատրաստվում Հայաստանը դնել Թուրքիայի զոհասեղանին (տեսանյութ)

Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանևրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորությունները։

Արևմուտք-Թուրքիա անհամաձայնությունները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակության և կշռի վրա։ Այդ հանգամանքը, մի կողմից կարող է նվազեցնել Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական-Սևծովյան տարածաշրջաններում Անկարայի դերը, մյուս կողմից՝ նրա նշանակությունը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ռազմավարությունում։

Վերջերս թուրքական կողմը Կիպրոսի ԲՏԳ (Բացառիկ տնտեսական գոտի) ջրային տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ էր սկսել։ Անկարայի գործողությունները քննադատության արժանացան ԵՄ-ի կողմից։ Մի քանի նախազգուշացումներից հետո`հուլիսի կեսերին, ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները հավանություն տվեցին Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների սահմանմանը Կիպրոսի ԲՏԳ-ում Անկարայի հորատման անօրինական գործողությունների կապակցությամբ։

Հուլիսի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Իրաքի հյուսիսում նոր ռազմական գործողության կազմակերպման մասին, որում ներգրավվեցին երկրի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերը՝ հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ։

Ի՞նչ վտանգներ է պարունակում Թուրքիայի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությունն այս տարածաշրջանում և դա հանդիսանո՞ւմ է Հայաստանի համար նոր մարտահրավեր։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում