Շարքային վրացիները սկսում են հասկանալ, թե ինչ է կատարվում․․․

Մեր հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողը հազիվ թե կարելի է անվանել բարիդրացիություն: Անցած տարեվերջին արդեն Դավիթ Գարեջի վրաց ուղղափառ վանքի շուրջ իրավիճակը բավականին սրվեց: Եվ նկատելի էր, որ դաշնակիցները վաղ, թե ուշ պետք է «խաչեն սրերը»: Հուլիսի 14-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին երկու վարկած է շրջանառվում: Բաքվի տեսակետը պարզ է. կովկասյան թաթարները վաղուց են բռնել իրենց չպատկանող ամեն ինչը զավթելու ուղին, նույնիսկ իրենց հանրապետության անունը գողացված է հարևան իրանական տարածքներից: Այդ մասին գրել էր սպիտակ գվարդիայի գեներալ Անտոն Դենիկինը 1921-26 թթ. հրատարակված «Очерки русской смуты» («Ռուսական անկարգությունների (խառնակչության) բնութագիրը») գրքում: Ահա մի հատված այդ գրքից. «…Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչ արհեստական ​​էր, «անիրական», սկսած Պարսկաստանի գավառներից մեկից վերցված անվանումից: Լեզգիական Զագաթալան, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետապոլի նահանգներն ու ռուսական Մուղանը գրկող և թուրքական քաղաքականությամբ որպես Կովկասում պանթուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստ միավորված արհեստական տարածքը․․․ Արհեստական ​​պետականություն, քանի որ այդ ժողովուրդների Մեծ միգրացիայի ճանապարհին ընկած և փոխվող նվաճողների բազմազան մշակույթների ազդեցությանը ենթարկված հողերում միշտ ապրում էին միմյանց հետ թշնամանքի մեջ գտնվող, ցրված փոքր ցեղերը, որոնք մինչ այսօր շարունակում են պահպանել քոչվորական կյանքի գծերը: Վերջապես արհեստական էր մնում նաև Ադրբեջանի կառավարությունը․ սկզբում Նուրի-փաշայի կամքով, այնուհետև՝ գեներալ Թոմսոնի, իսկ ավելի ուշ՝ պարզապես իներցիայով»: Ի դեպ, Անտոն Դենիկինը փաստորեն մատնանշել է կովկասյան թաթարների այս արհեստական ​​պետականության ստեղծողներին` հրեա դյոնմեներ (հավատափոխ, իսլամացած հրեա.-խմբ․)`Թուրքիայից, և անգլիացիաներ: Նուրի-փաշան տիպիկ դյոնմե էր  երիտթուրքերի թվից, գեներալ Թոմսոնը՝ անգլիական բանակի սպա»։

Բայց վերադառնանք Դավիթ Գարեջի վանքին: Այսպիսով, հուլիսի 15-ին Բաքվից հայտնեցին, որ նախօրեին Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Վրաստանի մի խումբ քաղաքացիների կողմից «երկու երկրների միջև սահմանի խախտման և ադրբեջանական սահմանապահների վրա հարձակման կապակցությամբ»: Կովկասյան թաթարների ԱԳՆ-ը վրացական կողմից պահանջել է հետաքննել միջադեպը և Բաքվին հայտնել դրա արդյունքների մասին։ «Մենք ափսոսանք ենք հայտնում, որ նման գործողությունները լիովին հակասում են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ոգուն և գնահատում այն ​​որպես սադրանք՝ ուղղված երկու երկրների միջև առճակատմանը»,- ընդգծվում է Բաքվի հայտարարության մեջ: Արդյո՞ք զարմացած է հայ ընթերցողը: Կարծում եմ`ոչ, քանի որ կովկասյան թաթարները պատմությունը կեղծելու միջոցով այն նույն պատերազմն են վարում Դավիթ Գարեջի վանքի վրաց ուղղափառ անցյալի դեմ, ինչ որ տասնամյակներ շարունակ վարում են մեր Արցախի դեմ: Ինչպես մեր Արցախն են կովկասյան թաթարները անվանում «Կովկասյան Ալբանիա» (որտեղից իբր թե սկիզբ է առնում ժամանակակից «Ապշերոնյան խանությունը»), այնպես էլ Դավիթ Գարեջին կոչվում է «Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»:

Վրացական վարկածը տարբերվում է Բաքվի վարկածից․ պարզվում է՝ վրացիները թքեցին բոլոր օրենքների և սահմանափակումների վրա միայն այն բանից հետո, երբ նրանք տեղեկացան, որ ադրբեջանցի սահմանապահները ներխուժել են վանք և ինչ-որ տեղ տարել արժեքավոր միջնադարյան ուղղափառ սրբապատկերները: Ամեն դեպքում, Վրաստանի ՆԳՆ-ը պաշտոնապես հայտարարել է միջադեպի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին՝ կապված կոնկրետ այն բանի հետ, որ ադրբեջանական սահմանապահները Բաքվի վերահսկողության տակ գտնվող վանքի տարածքում տեղակայված եկեղեցուց դուրս են բերել սրբապատկերները։ Վրաստանի ՆԳՆ հանրապետության քաղաքացիներին խնդրել է «թույլ տալ սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովին շարունակել աշխատել հանգիստ մթնոլորտում, որպեսզի ժամանակին հնարավոր լինի հասնել համաձայնության»: Իրոք, երկու հանրապետությունների միջև պետական ​​սահմանի ավելի քան 1/3-ը (դրա երկարությունը ավելի քան 400 կմ) դեռևս չի ենթարկվել դելիմիտացիայի և սահմանազատման: Դավիթ Գարեջի վանքը ԽՍՀՄ-ից ժառանգված վիճելի կետերից միայն մեկն է։

Եթե կովկասյան թաթարների կողմից ​​վրացական սրբապատկերների առևանգման մասին հաղորդումները հաստատվեն, ապա ես, անկեղծորեն, կցանկանայի նայել այն մարդկանց աչքերին, ովքեր վերջերս կազմակերպել էին Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նստաշրջանը: Այս կազմակերպության կայքէջը մեզ սովորեցնում է. «Համաշխարհային ժառանգության կոմիտեն իր տարեկան նստաշրջանի ընթացքում ուսումնասիրում է Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանման վիճակը, նոր օբյեկտներ է ներառում Համաշխարհային ժառանգության ցուցակում և ուսումնասիրում է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի իրականացման հետ կապված այլ հարցեր»: Պարոնայք Արևմուտքից կարո՞ղ են ասել, թե ինչպես է կոչել եկեղեցական մասունքների առևանգումը, որտեղ էլ դա լինի: Ես կարող եմ` սրբապղծություն, դա կրոնական հանցագործության տեսակ է: Թողնում եմ արևմտյան պաշտոնյաների խղճին Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նստաշրջանն անցկացնելու որոշումը: Իսկ պատրաստվո՞ւմ է արդյոք Արևմուտքը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին`վրացական սրբապատկերները Դավիթ Գարեջիից առևանգելու համար: Վրաստանի ՆԳՆ-ը քրեական հետաքննություն է վարում, կրկին հիշեցնեմ: Այսինքն, Վրաստանի համար քրեական գործունեության կազմը կասկած չի հարուցում: Վերջ ի վերջո, սա Նախիջևանի Ջուղայի հայկական խաչքարերը չեն, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը համեստորեն լռեն:

Սերգեյ Շաքարյանց