Թուրքիայում բերման է ենթարկվել Հայաստանի քաղաքացի

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում: Այս մասին տեղեկացրել է Ermenihaber.am լրատվական կայքը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ըստ Տրապիզոնի ոստիկանության հաղորդագրության, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում հիշյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել են 650 տուփ ծխախոտ, 220 տուփ ծխամորճի թութուն և 21 շիշ ըմպելիք։

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ հայտնի չէ նաև, թե բերման ենթարկելուց հետո ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպիսի վարույթ է ընթանում: