Արարատ Միրզոյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բոստոնում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ելույթից հետո խորհրդարանի նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Այցի շրջանակում Արարատ Միրզոյանն այցելել է «Հայրենիք» կենտրոն, ծանոթացել արխիվային նյութերին:
Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Բոստոնի Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշակոթողին: