Ստեփանակերտում կայացել է միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակիչը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին և մրցանակներ հանձնել հաղթողներին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Նախագահը նման միջոցառումների պարբերական անցկացումը կարևոր է համարել մեր երկրի մշակութային կյանքում: