Ստամբուլյան կոնվենցիան հայերիս և մարդկությանն անդունդ տանելու ճանապարհն է (տեսանյութ)

Այդ կոնվենցիայով մեզ Սոդոմի, Գոմորի քաղաքացի են փորձում դարձնել

Կարելի է համարել, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո, որպես հայ, որպես ազգ, չենք լինի։ Ինչպես մենք, այս կարծիքին է նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանը։

«Մեր մեջ տեղադրում են նոր մարդ, որը բացի իր հաճույքներից, մեկ էլ փողից, ոչինչ չի ունենալու, չի ունենալու հայրենիք, չի ունենալու ընտանիք, չի ունենալու ավանդական արժեք, իր համար միևնույնն է, միայն իր, կներեք, բառը ճիշտ օգտագործեմ, փողն ու կայֆերը, ուրիշ ոչ մի բան այդ մարդը չի ունենալու»,- LIVEnews.am կայքի տաղավարում մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Արագած Ախոյանը։

Նախկին պատգամավորի տեղեկացմամբ, դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը ստորագրել է Եվրոասոցացման համաձայնագիրը, պատգամավորները բարձրացրել են Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, ասել՝ սա ո՞վ է ստորագրելու, չկա 131 պատգամավորներից մեկը, որը դրա վավերացման օգտին կքվեարկի, դա ո՞վ է անելու, կա՞ այս դահլիճում մի տղամարդ, որը հօգուտ կոնվենցիայի վավերացման կքվեարկի։

«Եվ որոշում կայացվեց ներքին, որը հիմա ուղղակի հանրայնացնում եմ, որ քանի մենք խորհրդարանում ենք, այս փաստաթուղթն արխիվից չի բարձրանա ու չի մտնի խորհրդարան՝ վավերացման, այս խայտառակ փաստաթղթի վավերացման գործընթաց չի լինելու, չի սկսվելու,- շարունակելով իր խոսքը, ասաց պարոն Ախոյանը։- Միջազգային կառույցներում երբ պետության ղեկավարությանը որոշ փաստաթղթեր, կոպիտ ասած, դեմ են տալիս, բնականաբար, դրանից հետո այն պետք է դրվի ժողովրդի քննարկմանը, հանրաքվեի տարբեր միջոցներով, և այնտեղ մանևրելու տեղ է մնում, որ ժողովուրդը չի ընդունում․․․»։

ԱԺ նախկին պատգամավորը նշեց նաև, որ Եվրամիության պարտադրած միասեռ ամուսնությունների մասին օրենքները նույնիսկ Եվրամիության որոշ երկրներ չեն ընդունել։ Օրինակ, Մեծ Բրիտանիան թեև ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, սակայն մինչ այժմ չի վավերացրել այն, Բուլղարիան կտրականապես հրաժարվել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից։

Արագած Ախոյանը հիշեցրեց, որ մեր ազգը պատմության ընթացքում իրեն զոհաբերել է հանուն իր տեսակի, մինչդեռ այսօրվա դրությամբ օտարամոլությունը մեզ խեղդում, քայքայում է մի երկու կոպեկի համար,․․․

«Մի քանիսը երևի մի երկու կոպեկ գրանտներ են ստացել կամ ինչ են ստացել,- ասաց նա։- Մենք շատ լավ գիտենք այսօր ովքեր կան՝ շահագրգիռ կողմերը սա (Ստամբուլյան կոնվենցիան) անմիջապես վավերացնելու, ինչ ուժեր կան խորհրդարանում, որտեղից են եկել, որտեղ են կրթություններ ստացել, և ով ինչքան գումարներ է ստանում գրանտների տեսքով»։

Մանրամասները՝ տեսանյութում