Բարդ է առողջապահության նախարարին հանդիպելը, բարդ է կառավարության հետ համագործակցելը․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)

Հայկական առողջապահական ազգային խորհուրդն այսօր կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Առողջապահական բարեփոխումներ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի  մասնագետներ, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ոլորտին առնչվող  բացերը,  իրենց առաջարկած բարեփոխումների ծրագրերը, դրանց հնարավոր  իրականացումն ու ոլորտի զարգացման սեփական  տեսլականը։

ՀԱԱԽ-ի նախագահ  Գևորգ Գրիգորյանն ասաց, որ առողջապահության ոլորտում կան լուրջ խնդիրներ, որոնց մասին անհրաժեշտ է բարձրաձայնել, քանի որ դրանք հրատապ լուծում պահանջող, օրհասական խնդիրներ են։

«Մեր նպատակն է՝ ունենալ առողջ բնակչություն, նպաստել ոլորտի զարգացմանը։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած քաղաքական իրավիճակում, ցանկացած իրադարձությունների արդյունքում մեզ պետք է առողջ քաղաքացի>>։

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ  ցավոք չեն համագործակցում կառավարության հետ և հավելեց՝ չի հիշում նախկինում մի իրավիճակ, որ ոլորտն այսքան փակ աշխատի, որքան՝ այսօր։

Մանրամասները տեսանյութում