Ո՞վ է Լյուսի Քոչարյանը և ո՞ւմ պատվերն է կատարում․ նախապատրաստում «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացմանը (տեսանյութ)

Ֆեյսբուքյան տիրույթում Հանրային ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանի կողմից հրապարակվող նյութերը, որոնք վերաբերում են իբրև որոշ անձանց նկատմամբ գործադրված բռնության դեպքերին, կեղծ են, սուտ տեղեկատվություն են պարունակում և մեր հասարակությանը մոլորեցնելու միտում ունեն։ LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին, Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ Լյուսի Քոչարյանի հրապարակումները հանցանքի տարր են պարունակում։ Այդօրինակ նյութերի տարածումը ՀՀ Քրեական օրենսգրքի 293 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված իրավախախտում է, քանի որ դրանք պոռնկագրական բնույթի են։

Փաստաբան, հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ անդրադառնալով 2017թ․երկար քննարկումներից ու բանավեճերից, ինչպես նաև օրենքի վերափոխումներից հետո ընդունած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին, ասաց, որ երկու տարի անց անգամ դեռ ներդրված չէ օրենքի կիրառման գործիքակազմը, ինչը հնարավորություն չի տալիս արդյունավետորեն պայքարելու կանանց նկատմամբ բռնության դեմ։

Բանախոսներն անդրադարձան նաև «Ստաբուլյան կոնվենցիային»։

Մանրամասները՝ տեսանյութում