Ես նախաձեռնել եմ փոփոխություններ, որը կհանգեցնի հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի. ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում  մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին: ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, ՔԿ նախագահն իր ելույթում  շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին՝ ընդունելության և  միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հայկ Գրիգորյանը կարևորել է եռակողմ ձևաչափով համագործակցությունը և շեշտել, որ ՀՀ Քննչական կոմիտեի և հարևան երկրների քննչական կոմիտեների հետ հարաբերությունները կրում են վստահելի և կառուցողական բնույթ:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ՝ http://www.investigative.am/news/view/grigoryani-eluyty-hamatex-nistum.html