Պայթյուն Սիսիան քաղաքում. կա զոհ․ ԱԻՆ

Հուլիսի 19-ին, ժամը 07:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Վ. Հ.-ն (ծնված 1945 թ.) տեղում մահացել է: