Մարդկանց գիշերով ձերբակալել են նրա համար, որ հետևում են իրենց «սրտի վարչապետի» օրինակին ու «դուխին»

Կան հարցեր, որտեղ անկախ իրողության և կարգավիճակի փոփոխությունից, քաղաքական գործչի կարծիքն ու համոզմունքը պետք է հստակ և անփոփոխ լինի:

Թե 2008թ. մարտին, թե 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, թե 2018թ. ապրիլին և թե երեկ, սկզբունքը մեկը պիտի լինի, երբ ոստիկանին փորձում են անարգել, հայհոյում են, խփում, «ֆուրաժկի» մեջ են թքում, այդ պահից սկսած թքում ու հայհոյում են պետության վրա:

Այսօր ժամանակին ոստիկաններին «ղզիկ» անվանարկողը, ոստիկաններին ծաղրողն ու բարիկադներ կառուցողը, պետական պահպանության օբյեկտների դռները քացով ջարդողը, պետական համալսարանում դեբոշների սցենարիստ-բեմադրողը օրինականության և իրավունքի մասին ճառ է ասում:

Նիկոլը, ով ամիսներ առաջ ոչ ավելի, ոչ պակաս՝ ժողովրդին կոչ էր անում «դուխով» ճամփեքին պառկել, դատարանները շրջափակել, այժմ սպառնում է խստորեն պատժել այդ նույն ժողովրդին:

Էս մարդու մոտ նորից իրողություն է փոխվել: Խեղճ ժողովուրդ, մոլորվել են մարդիկ:

Մարդկանց գիշերով ձերբակալել են նրա համար, որ հետևում են իրենց «սրտի վարչապետի» օրինակին ու «դուխին»: Ուղղակի միամիտ մարդիկ գլխի չեն ընկել, որ իրավիճակ է փոխվել․ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին:

Ժամանակին, երբ թքում էին հասարակական կարգը պաշտպանող, այժմ Փաշինյանի ձեռամբ գեներալ-ոստիկանապետ դարձած Օսիպյանի գլխարկի մեջ, ընդդիմադիր Փաշինյանը լռում էր: Դե այն ժամանակ ձեռք էր տալիս. Նիկոլը ընդդիմություն էր: Իսկ հիմա, այո, Ջինը շշից դուրս է եկել:

Հ.Գ. Սիրելի մտահոգներ, եկեք հասկանանք, որ ոստիկանը երկրի, պետության խորհրդանիշներից մեկն է: Իր երկրի պատիվը պաշտպանող, հայրենիքին ծառայող սպան, զինվորը, գյուղացին ու ոստիկանը պետք է լինեն մեր զավակների օրինակը, այլ ոչ թե «հերոս» խաղացող մարդասպանները, հայրենիքի պաշտպանին ու զինվորականին ատողներն ու նվաստացնողները կամ որ ամենավատն է՝ անհասականալի արտաքինով, անհայտ սեռի ու ծագման հողաթափիկ-ինֆուզորիաները:

Խաղաղություն և խորագիտություն բոլորիս:

ՀՀԿ անդամ Գեղամ Պետրոսյանի ֆեսյբուքյան էջից

Կան հարցեր, որտեղ անկախ իրողության եւ կարգավիճակի փոփոխությունից, քաղաքական գործչի կարծիքն ու համոզմունքը պետք է հստակ…

Опубликовано Gegham Petrosyan Четверг, 18 июля 2019 г.