Երբ «քաղաքացին» փորձում է իր իշխանությունն իրացնել… ծառ կտրել, տեղական ընտրված իշխանություն փոխել

Երբ կենցաղային գիտակցությամբ մարդուն դու համոզում ես, որ ինքը «քաղաքացի» է, ու ոչ մեկն իրենից ավելի «քաղաքացի» չէ, էդ մարդն անկեղծ հավատում է դրան…

էդ մարդը, որ իր անունն առանց 3 սխալի չի կարողանում գրել, չգիտի ինչ է Սահմանադրությունը, թե ինչու ինքը պետք է ենթարկվի օրենքին, ասում է. «Ես եմ տերը իմ երկրի…» ու իր կենցաղային պատկերացումների զորու էլ փորձում է իր իշխանությունն իրացնել… ծառ կտրել, տեղական ընտրված իշխանություն փոխել, քաղ. այլ կարծիք ունեցողների նկատմամբ ինքնադատաստան տեսնել, ոնց ուզել, էդպես մեքենա վարել, փողոց փակել, անտառը կտրել, ոստիկան ծեծել…

Սա իրականում ձևավորված իրավիճակում նորմալ է… դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, մշակութային տեսակը, հետևաբար տեղի ունեցող ամեն բան շատ տրամաբանական է…

Ի դեպ այս ամենը դեռ նոր է սկսվում… ու հեշտ չի լինելու։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

Երբ կենցաղային գիտակցությամբ մարդուն դու համոզում ես, որ ինքը «քաղաքացի» է, ու ոչ մեկն իրենից ավել «քաղաքացի» չէ, էդ…

Опубликовано Ален Гевондян Среда, 17 июля 2019 г.